Երեւանի Նոր Արեշի 50-րդ փողոցի թիվ 31 հասցեի մոտ, սեպտեմբերի 10-ին, ժամը 21.00-ին, իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով մեկ անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: