Երեւանի Դավիթ-Բեկի պողոտայում, սեպտեմբերի 10-ին, ժամը 10.30-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: