Ստամբուլոմ, Անկարայում, Իզմիրում, Անթաքիայում եւ Թուրքիայի այլ քաղաքներում սեպտեմբերի 11-ի երեկոյան վերսկսել են հակակառավարական ցույցերը: Մայրաքաղաքում նորից երկինք են բարձրացել կառավարական ուղղաթիռները:

Մեքենաները շրջապատել էին Դիքմեն պողոտան, որտեղ ամբոխ էր հավաքվել, ինչպես նաեւ Մամաք թաղամասը, որտեղ նախօրեի գիշերը ոստիկանությունը հարձակվել էր ցուցարարների բարիկադների վրա: Մամաքում բնակչությունը բողոքում է մզկիթի եւ հոգեւոր համալիրի կառուցման դեմ, որը ֆինանսավորվում է Ֆեթուլահա Գյուլենի պահպանողական սունիների շարժման կողմից, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Ամենից ավելի լարված իրավիճակ է Իզմիրում եւ Անթաքիայում: Այս քաղաքներում ուժայինները արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են կիրառել` ամբոխը ցրելու համար: Սակայն ցուցարարները շարունակել են հակակառավարական կոչեր վանկարկել՝ պահանջելով վարչապետ  Էրդողանի հրաժարականը, եւ փորձել են նրբանցքներով դուրս գալ կենտրոնական փողոցներ: