Մասիս - Արտաշատ ավտոճանա¬պարհին, սեպտեմբերի 11-ին, ժամը 22.23-ին ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում ՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում, «Քրայսլեր-300» մակնիշի 31 LL 434 համարանիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ-316» մակնիշի 17 LU 036 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «Քրայսլեր-300» մակնիշի վարորդ 23-ամյա Հ. Ջ.-ն ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Արտաշատի» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքա¬զրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:





























