Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 3 մանկապարտեզի մոտակայքում, սեպտեմբերի 11-ին, կրպակ է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռոսիա փողոցի թիվ 14/2 տան մոտակայքում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.23-ին, մարվել՝ 17.49-ին:

Այրվել է վագոն-տնակի փայտե կառուցատարրերը (12քմ),  մեկ մահճակալ եւ 10քմ խոտածածկ տարածք: