Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 08.50-ին ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղի 5-րդ փողոցի թիվ 46 տան բակում կայանված ավտոմեքենայի դուռը փակվել է, երեխան մնացել է ներսում. դուռը բացելու եւ երեխային դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են «Միթսուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի 49 MT 444 համարանիշի ավտոմեքենայի դուռը եւ դուրս բերել 2-ամյա Ա. Ս.-ին:





























