Ինձ եւ իմ ընկերներին առանց ապացույցների նստեցրին, իսկ թիկունքից կրակող մարդասպանին այսօր բաց թողեցին: Այս մասին, այսօր` սեպտեմբերի  12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:

«Այսօր մարդասպանին, որը թիկունիքից մարդ է գնդակահարել, բաց են թողնում եւ ծպտուն հանող չկա, որ միգուցե էլի արյուն թափվի: Բաց թողողները պատասխան են տալու: Այն, ինչին չի հաղթում արդարությունը, որպես կանոն հաղթում է վրեժխնդրությունը: Եթե վաղը արյուն թափվի, այ սրան բաց թողողների վզին թող լինի: Թող սրանց ժառանգներին այդ արյունը անցնի: Ինչ մոտիվացիա են  անում, երգեր են երգում, տաղեր ասում»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն՝ Տիգրանին, եւ թիկնապահին ազատ արձակելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստին:

Նա նաեւ նշեց, որ զիդադատախազն էլ պատասխանատվության առջեւ պիտի կանգնի, որը հենց հաջորդ օրը համարձակվեց հայտարարել, թե զինված հարձակում է եղել մարզպետի տան վրա: