Հայ եկեղեցին այս տարի Խաչվերացը (ժողովրդի մեջ առավել հայտնի Սուրբ Խաչի կամ Սբխեչի տոն) նշելու է սեպտեմբերի 15-ին:
Խաչվերացը հինգ տաղավար՝ այսինքն մեծ տոներից է, որը պետք է նշել որպես մեծ տոն: Խաչը մահվան գործիքից վերածվեց փրկության նշանի, որի վրա թափվեց Տիրոջ փրկչական Արյունը եւ մեզ փրկություն շնորհվեց:
Ըստ Qahana.am-ի՝ մեռելոցը նշվելու է սեպտեմբերի 16-ին. «հին եւ նոր ննջեցյալներ ասված չկա: Բոլոր հանգուցյալների համար Մեռելոցը միեւնույն օրն է լինում: Տվյալ դեպքում՝ սեպտեմբերի 16-ին»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ:





























