Ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 10-ին, Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող  հանրախանութի դիմացի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում ոմն Արմեն թմրամիջոց է պատրաստում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված շինության նկուղում հայտնաբերել է 48-ամյա Արմեն Հ.-ին, 27-ամյա Ալբերտ Չ.-ին եւ 36-ամյա Թաթուլ Շ.-ին:

Զննությամբ նշված վայրից հայտնաբերվել են տարբեր  քանակի եւ գույնի հեղուկներով լցված սրվակներ, ներարկիչներ, տարաներ, ինչպես նաեւ թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված այլ նյութեր ու առարկաներ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: