Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 12-ին, թոռ է ունեցել: «Էրեբունի» բ/կ-ում քիչ առաջ ծնվել է Սաթենիկ Սարգսյանի եւ Հայկ Խաչատրյանն դուստրը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը:

Նա նշեց, որ ամեն ինչ նորմալ է, այլ մանրամասներ չհաղորդեց:

Նշենք, որ Սերժ Սարգսյանն արդեն 4 թոռ ունի, նորածինը Սաթենիկի եւ Հայկի երկրորդ զավակն է: