Ոստիկանության Արտաշատի բաժնում, սեպտեմբերի 10-ին, ժամը 17.15-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղից ՌԴ Սահմանապահ զորքերի ուղեկալ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` նախատեսված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «ԱԿՍ» ինքնաձիգի 5.6 մմ տրամաչափի`  120 եւ խոշոր տրամաչափի 5 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: