Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում, սեպտեմբերի 10-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողել օդանավակայանի տերմինալի ավտոկանգառում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը  հայտնաբերել է գործարանային արտադրության ատրճանակ՝ «MAKAROV CCCR 9mm» գրառումով, պահունակով եւ 9 մմ տրամաչափ 7 փամփուշտով, «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով եւ 5.45 մմ տրամաչափի  30 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: