Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Նոր Նորքի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 10-ի երեկոյան, Երեւանի Դավիթ-Բեկի փողոցի սկզբնամասից բերման են ենթարկել 25-ամյա Հակոբ Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից, գուլպայից եւ կոշիկի միջից հայտնաբերվել են «սուբոտեքս» թմրամիջոցին նմանվող բազմաթիվ դեղահաբեր:
Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:





























