Ոստիկանության Ստեփանավանի բաժնում, սեպտեմբերի 11-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 88-ամյա Մանյակ Թ.-ն, ով, ըստ հարազատների հայտարարության, վնասվածքները ստացել է իրենց բակում վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.15-ի սահմաններում, «ԳԱԶ -53» մակնիշի ավտոմեքենան Կուրթան գյուղում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Մանյակ Թ.-ին եւ պատճառել մարմնական վնասվածքներ:
Վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է նախաքննություն:





























