Իջեւան-Երեւան ճանապարհի 97-րդ կմ-ին, սեպտեմբերի 11-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի աջակողմյան մետաղյա արգելապատնեշին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սեւան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Arthur Khemchian





























