Ոստիկանության Աշտարակի բաժնում, սեպտեմբերի 11-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ բուժօգնության է դիմել 59-ամյա Շուշանիկ Ե.-ն` «աջ հոնքի պատռված վերք» վնասվածքով, եւ հայտնել, որ վնասվածքն ստացել է վրաերթի հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, Աշտարակի Տիգրան Մեծի փողոցի թիվ 44 հասցեի դիմաց «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան հետընթաց ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն Շուշանիկ Ե.-ին:
Նախապատրաստվում են նյութեր:





























