Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 11-ին, Գյումրի քաղաքի Սավոյան փողոցի տնակներից մեկից բերման են ենթարկել 34-ամյա Մագդա Ղ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 15-ից ՌԴ Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեղադրանքով:





























