Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  եւ Նոր Նորքի  բաժնի  ծառայողները, սեպտեմբերի 11-ին, Նանսենի փողոցի թիվ 16/1 շենքի մոտից բերման են ենթարկել 33-ամյա Իլոնա Տ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2010 թ. մարտի 21-ից ՌԴ Կեմերովոյի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով: