Երեւանի Արշակունյաց պողոտայի 8-րդ շենքի մոտ, սեպտեմբերի 11-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան հետընթաց հարվածել է 63-ամյա կնոջը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: