Ռուսական Իրկուտսկում երեք մարմնավաճառներ վրեժ են լուծել երիտասարդից, ով նրանց իր տուն է հրավիրել, սակայն չի վճարել՝ ինչպես որ խոստացել է:
Տղամարդը նրանց հետ ծանոթացել է Իրկուտսկի շոգեբաղնիքներից մեկում: Նրանցից երկուսը 23 տարեկան են եղել, մեկը՝ ընդամենը 15: 26-ամյա երիտասարդը խոստացել է յուրաքանչյուրին 5 հազար ռուբլի վճարել, եթե նրանք համաձայնեն իր հետ տուն գնալ եւ «խաղալ»: Սակայն պարզվել է, որ նա գումար չունի:
Աղջիկները կապկպել են հաճախորդին եւ ամբողջ գիշեր կտտանքների ենթարկել հորատիչի եւ պտուտակահանի միջոցով: Իրենց «աշխատանքն» ավարտելով՝ մարմնավաճառները որոշել են երիտասարդի տնից տանել գումար, նոթբուք, բջջային եւ այլ թանկարժեք իրեր, հաղորդում է «ՆՏՎ»-ն:
Միայն առավոտյան մոտ տղամարդը կարողացել է ինքնուրույն ազատվել եւ ոստիկանություն կանչել: Կասկածյալներին ձերբակալել են:




























