Կազան-Անթալիա չվերթի օդանավում թռիչքի ժամանակ ուղեւոր է մահացել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Դոնի Ռոստովի կարգավարական ծառայությունների ներկայացուցիչը, որտեղ օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել:
Անձնակազմը վայրէջքի որոշում էր կայացրել, երբ ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր: Սակայն վայրէջք կատարելու ընթացքում ուղեւորն արդեն մահացել է: Բժիշկները հաստատել են նրա մահը:
ՔԿՔՎ-ի տվյալով՝ 67-ամյա ուղեւորը երկրորդ խմբի հաշմանդամ էր, հայտնում է TOP News-ը: Ենթադրվում է, որ նա մահացել է ինֆարկտից:




























