Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 12-ին ընդունել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ վերջինիս լիազորությունների սահմանադրական ժամկետը լրանալու կապակցությամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Աղվան Հովսեփյանին՝ երկարամյա ծառայության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Աղվան Հովսեփյանը տարիների իր փորձառությունն այսուհետ եւս կծառայեցնի հանրային շահերի պաշտպանության եւ իրավապահպան համակարգի հետագա զարգացման գործին: