Ամասիայի կինոթատրոնի շենքը խորհրդանշական՝ 1000 դրամով վաճառվել է Ամասիայի համայնքին: Այդ մասին նշված է ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային Ժողովին ներկայացրած պետական գույքի մասնավորեցման 2012 թ. հաշվետվության մեջ:
Երկրաշարժից հետո շենքը չի վերանորոգվել, իսկ համայնքը եւ հարակից գյուղերը զուրկ են որեւէ դահլիճից, որտեղ կարող են կազմակերպվել մշակութային միջոցառումներ: Համայնքը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի ներդրողների հետ՝ 300 մլն դրամ ներդրում կատարելու մասին;
Ընդհանուր առմամբ՝ 2012 թ. մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 353 մլն դրամ, որից` 80 մլն դրամ ուղղել են համայնքների բյուջեներ:





























