Թուրքիայի Մերսին նավահանգստում ձերբակալվել է կեղծ փաստաթղթերով Ռուսաստանից ժամանած Luna նավը, որի անձնակազմը փորձել է ապօրինաբար բեռ իջեցնել, որը նախատեսված էր Լիբիա հասցնելու համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Թուրքիայի մաքսատան եւ առեւտրի նախարարության մամուլի ծառայությունը:

Պարզվել է, որ նավը ավելի վաղ կոչվել է Tura: Նախարարության աշխատակցի պնդմամբ՝ նավը Ռուսաստանում բեռնվել է 2,86 տոննա գարիով եւ պետք է Սեւ ծովով հասներ Լիբիա:

Նավի անձնակազմը, որը բաղկացած է Վրաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիներից, փորձել է վաճառել բեռը Թուրքիայում՝ կեղծելով փաստաթղթերը եւ փոխելով նավի անունը: «Tura անունով նավը լողացել է մոլդովական դրոշով, իսկ Luna անունով նավը՝ Տանզանիայի դրոշով»,-ասել է գործակալության զրուցակիցը: