Հայաստանի տարածքում, սեպտեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված խարդախության 7 դեպքից բացահայտվել է 6-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու` 11, կողոպուտի` 1 և խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 1 և գողության 5 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 8 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 8-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























