Ռուսաստանի ԱԴԾ Ռոստովի մարզի սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են մի վարորդի, որը փորձել է Ռուսաստան մտցնել 125 թութակների, հաղորդում է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության հարավային մաքսային վարչության մամուլի ծառայությունը:

Չհայտարարագրված թռչուններին նա տեղավորել էր ստվարաթղթե տուփերում:

Փաստաթղթերի ստուգման ժամանակ աշխատակիցները հայտնաբերել են, որ Ուկրաինայի քաղաքացի վարորդն ընդհանրապես չի հատել մաքսային սահմանը, իսկ թռչունների վերաբերյալ փաստաթղթեր չի ունեցել:

Թութակներին տեղափոխող մեքենան առգրավել են, թութակներին՝ կալանավորել, իսկ վարորդի դեմ գործ հարուցել, հաղորդում է Lenta.ru-ն:

Մոտ օրերս ապրանքագիտական փորձաքննություն կանցկացվի՝ որոշելու համար թութակների գինը:

Չի հաղորդվում թե, ում համար են նախատեսված եղել թութակները: