Մոսկվայի Տվերի դատարանն, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մինչեւ դեկտեմբերի 14-ը երկարաձգել է «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը, որը մեղադրվում է 18 մարդու մահվան պատճառ դարձած խոշոր ավտովթարի մեջ, «ՌԱՊՍԻ»-ին հայտնել է դատարանի քարտուղար Եկատերինա Կորոտովան:
Նշենք, որ հուլիսին, Տվերի դատարանի որոշմամբ Հարությունյանը կալանավորվել էր մինչեւ սեպտեմբերի 13-ը:
Հիշեցնենք, որ սարսափելի վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին, որի ժամանակ զոհվել է 18, վիրավորվել ավելի քան 60 մարդ: Հուլիսի 15-ին Հարությունյանին կալանավորել են:




























