«Իրատես de facto» թերթը Փակ շուկային առնչվող մի քանի հարց է ուղղել գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին.


Որքա՞ն եք վճարում բողոքող կանանց։

Գնացեք հարցրեք։ Ձեզնից են պաշտպանում։

Մենք ի՞նչ ենք անում որ։

Որովհետեւ իմ մասին ինչքան վատ բան կա գրում եք։

Լավ բան արեք, լավ բան գրենք։

Ես ընդհանրապես վատ բան չեմ անում, դուք էդ ձեւ եք ներկայացնում։

Բա Ձեր խիճը ե՞րբ է գալու, որ պատմամշակութային այդ արժեքը չփչացնեք։

Էդ մշակութային արժեքը ես փրկել եմ։

Ինչի՞ց։

Զիբիլանոցից, կռիսանոցից։

Այ հենց Ձեր խոսքերն են այնտեղ հավաքված կանայք ասում։

Բա ճիշտ են անում։

Փաստորեն վճարել եք, ինչքա՞ն։

Քեզ ինչքա՞ն են վճարել, որ հիմա եկել ես ստեղ։

Ինձ աշխատավարձ են տալիս նյութեր պատրաստելու համար։

Նրանց էլ աշխատանք են տվել, գործ են տվել, մարդիկ պետք է էնդեղ աշխատեն»,- մեջբերում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):