Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 49 շենքի մոտակայքում, սեպտեմբերի 12-ին, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ջոկատը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Oպել Աստրա» մակնիշի 34 ML 222 (վարորդ 29-ամյա Ռ. Դ.) եւ «Մերսեդես E320» մակնիշի 70 PD 070 համարանիշների (վարորդ 22-ամյա Ն. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա ՀԲԿ:
Ըստ բժիշկների` Ռ. Դ.-ի եւ Ն. Հ.-ի առողջական վիճակը ծանր է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը եւ իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:





























