Որեւէ քաղաքացի առավել եւս մարզիկ կամ մարզադպրոցի տնօրեն երբեւէ դժվարություն չի ունեցել հանդիպել նախարար Յուրի Վարդանյանի հետ հանդիպման հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սյուզի Բադոյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները:
«Չէի ցանկանա տիրաժավորել ինչ որ մեկի հնարովի կեղծ տեղեկատվությունը, բայց ստիպված եմ դա անել թեկուզ հենց նույն լրագրողին տեղեկացնելու համար, որ իրականում նախարարը հանդիպել եւ հանդիպում է ոլորտի ներկայացուցիչներին՝ առանց ավելորդ անգամ խնդիրներ ստեղծելու եւ դժվարությունների: Զարմանալի է, որ այդ հրապարակման համար գտնվել են մարդիկ, որոնք դժգոհել են, թե իբր չեն կարողանում հանդիպում ունենալ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հետ: Եթե իրականում կա այդպիսի մեկը, ինչում ես խորապես կասկածում եմ, ապա նա կարող էր դիմել նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին, որը յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթվա ընթացքում կազմակեպում է նախարարի ընդունելությունը՝ քաղաքացիների հետ: Որեւէ քաղաքացի առավել եւս մարզիկ կամ մարզադպրոցի տնօրեն երբեւէ դժվարություն չի ունեցել նախարար Յ ուրի Վարդանյանի հետ հանդիպման հարցում: Ինչ վերաբերում է նախարարի «ընդունարանի պահապան ոստկանի» մասին տեղեկատվությանը, ասեմ, որ դա բացարձակ սուտ է, իրականում շենքի միայն մուտքում է տեղակայված անցակետ, ինչը գործում է բոլոր պետական գերատեսչություններում»,- նշեց նա:
Նշենք, որ «Իրատես դե ֆակտոն» գրել էր, թե Յուրի Վարդանյանի ընդունարանը պահպանում է ոստիկանը, եւ տարբեր մարզադպրոցի տնօրեններ եւ մարզիչներ դժգոհել են` նշելով, որ «նախարարի մոտ մտնելը մեծ խնդիր է»:





























