Ռուսաստանը Միջերկրական ծովում իր ռազմանավերի քանակը կհասցնի տասի: ՌԾՆ-ի ուժերը կկենտրոնանան նաեւ Սիրիայի ափերի մոտ: Այս մասին «ՌԻԱ Նովոտիին» է հաղորդել է ՌԴ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար ծովակալ Վիկտոր Չիրկովը:

«Խնդիրները ծայրահեղ պարզ են՝ խուսափել երկրի սահմաններին եւ անվտանգության սպառնացող թեկուզ ամենաչնչին վտանգից: Ամբողջ աշխարհի նավատորմերի խնդիրն է գտնվել այնտեղ, որտեղ մեծ լարվածություն կա»,ասել է Չիրկովը:

Միջերկրական ծովում են արդեն մեծ դեսանտային նավերը՝ «Պերեսվետը», «Ադմիրալ Նեվելսկոյը», «Մինսկը», «Նովոչերկասսկը», «Ալեքսանդր Շաբալինը», մեծ հականավային նավ «Ադմիրալ Պանտելեեւը» եւ «Նեուստրաշիմիյ» պահակային նավը: Առաջիկայում նրանց կմիանան «Մոսկվա» կրեյսերը, «Սմետլիվիյ» պահակային նավը եւ «Նիկոլայ Ֆիլչենկով» մեծ դեսանտային նավը: