Հայաստանում կստեղծվի արդարադատության ակադեմիա: ՀՀ կառավարությունն այսօր՝սեպտեմբերի 13-ին որոշեց, որ ակադեմիան կգործի 2014 թ. հունվարի 1-ից, դրան զուգահեռ կփակվեն դատական դպրոցն ու դատախազական դպրոցը:
Ակադեմիան կհիմնվի Երեւանի Փիրումյանների փողոցում: Ակադեմիան պատրաստելու է դատավորների ու դատախազների թեկնածուներին:





























