«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին: Այս մասին խորհրդարանում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ հանրահավաքի ընթացքում «Ժառանգության» առաջնորդն իր դիրքորոշումը կարտահայտի Հայաստանի առաջ ծառացած խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ դրանց լուծման:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում քիչ թվով մասնակիցներով ակցիա էր անցկացրել օգոստոսի 23-ին: Դրանից հետո հերթական անգամ մեկնել էր Հայաստանի մարզեր:





























