63-ամյա Նվեր Ճ.-ն, սեպտեմբերի 12-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Իջեւանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 2 պահունակ, 5.45 մմ տրամաչափի  90 փամփուշտ եւ «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 20.15-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին է ներկայացել 58-ամյա Վարուժան Գ.-ն եւ հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 5,45 մմ տրամաչափի` 57 եւ 7,62 մմ տրամաչափի  7 փամփուշտ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: