Բավրա-Գյումրի ճանապարհի 28-րդ կմ-ին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «ՈւԱԶ 31512» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեք երիտասարդների:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























