Ոստիկանության Հրազդանի բաժնում, սեպտեմբերի 12-ին, ժամը 04.10-ին, 30-ամյա մի տղամարդուց ահազանգ է ստացվել, որ ոմն Արմեն իր բնակարանից գողացել է բանկային պլաստիկ քարտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 06.05-ին, Հրազդանի Կենտրոն թաղամասի թիվ 30 շենքի մոտից բերման է ենթարկվել 27-ամյա Արմեն Թ.-ն, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է վերը նշված պլաստիկ քարտը, իսկ պայուսակից` կպչուն ժապավենով փաթեթավորված 8 փաթեթ` 64 գ չորացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված:
Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























