Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 47 շենքի մոտ, սեպտեմբերի 12-ին, ժամը 23.30-ի սահմաններում, իրար են բախվել երկու «Մերսեդես-Բենց» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես Բենց»-երից մեկի եւ «Օպել»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: