Երեւանի Պարույր Սեւակի եւ Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում, սեպտեմբերի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա կնոջը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: