Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 1 շենքի մոտ, սեպտեմբերի 12-ին, ժամը 16.45-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա աղջկան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Մեծամորի բաժին է ներկայացել 66-ամյա վարորդը եւ հայտնել, որ  վրաերթը, «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:

Կատարվում է քննություն: