Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 24 շենքի մոտ, սեպտեմբերի 12-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























