Արարատի մարզում, սեպտեմբերի 12-ին կրակոցներ են հնչել: Անհայտ քաղաքացին սեպտեմբերի 12-ին, ժամը 20.40-ին, ոստիկանություն զանգահարելով հաղորդում է տվել, որ Երեւանից ուղեւորվել է Մասիս եւ նկատել, որ «Նիսան» մակնիշի երկու ավտոմեքենաներից իրար վրա կրակում են: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մեկնած օպերատիվ խումբը Ներքին Չարբախ-Մասիս ճանապարհի 3-րդ կմ-ի ճամփեզրին հայտնաբերել է «Նիսան-Սանի» մակնիշի ավտոմեքենա, որի ձախ կողմում առկա են եղել հրազենային կրակոցի նմանվող 12 հետքեր, իսկ նույն կողմի հետեւի անվադողն ամբողջությամբ վնասված էր: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ձեռնարկվում են միջոցառումեր ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
NEWS.am-ի տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում մարդկային զոհեր եւ վիրավորներ չկան, պարզապես մեքենայի գույքն է կրակոցներից վնասվել:





























