Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցում, սեպտեմբերի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում, կվադրոցիկլը դուրս է եկել մայթ եւ շրջվել` վրաերթի ենթարկելով 3 քաղաքացիների:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով կվադրոցիկլի վարորդը, ուղեւորը եւ վրաերթի ենթարկված 3 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























