Ղրիմում արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայից Թուրքիա մեկնող օդանավը: Իլ-96 օդանավը հարկադրված էր վայրէջք կատարել Սիմֆերոպոլում՝ փոքրահասակ ուղեւորի պատճառով, ով իր վրա թեյ էր լցրել:
Ինչպես «Ինտերֆաքս» գործակալությանն է հայտնել Սիմֆերոպոլի արտակարգ ծառայության աղբյուրը, թռիչքի ժամանակ 3 տարեկան փոքրիկն իր վրա թեյ է լցրել: Վնասվածքն այնքան լուրջ է եղել, որ որոշում է կայացվել հարկադիր վայրէջք կատարել եւ երեխային հիվանդանոցի այրվածքաբանության բաժին տեղափոխել:
Փոքրիկին հիվանդանոց տեղափոխելուց հետո օդանավը շարունակել է իր ուղին դեպի Անթալիա:




























