Հայաստանը կարող է մինչեւ 2015թ անցնել Մաքսային միությանն անդամակցելու բոլոր փուլերը, դառնալ այդ ինտեգրացիոն միության մասնակից եւ ակտիվորեն աշխատել Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացում: Նման կարծիք է լրագրողներին հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնեւը:
Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու ժամկետների հարցին, նախարարն ընդգծել է, որ 1 տարի եւ մի փոքր ավել ժամանակահատվածում պետք է ամբողջ աշխատանքը կատարել եւ անդամակցել միությանը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Սլեպնեւը նաեւ հաղորդել է, որ ավելի քան 30 պետություններ հետաքրքված են Մաքսային միության հետ ազատ առեւտրի ռեժիմ ստեղծելու հարցում: Նրա խոսքով՝ նման ներդրումների հարցում ցուցաբերվում է շատ ուշադիր մոտեցում: Մաքսային միության ամենաառաջին գործընկերներից է դարձել Վիետնամը:





























