Եգիպտոսում կրկին անկարգություններ են սկսվել. իրավապահներն այսօր արցունքաբեր գազ են կիրառել Կահիրեից հյուսիս, Նեղոսի դելտայի կենտրոնում գտնվող Էլ-Մահալ քաղաքում: Ուրբաթօրյա աղոթքից հետո բախումներ են սկսվել «Մահմեդական եղբայրներ» շարժման կողմնակիցների եւ կառավարամետ կուսակցությունների ակտիվիստների միջեւ:
Բախումների եւ անկարգությունների մասին տեղեկություններ են ստացվել նաեւ Դումյաթա եւ Ալեքսանդրիա քաղաքներից: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, Մեծ Կահիրեում իսլամիստների հանրահավաքներ են տեղի ունեցել Գիզայում եւ Մադինաթ-Նասրում: Անվտանգության ուժերը առավոտից արգելափակել են մայրաքաղաքի հիմնական հրապարակները՝ Թահրիր, Ռամզես եւ Ռաբաա էլ-Ադաուիա: Սեպտեմբերի 13-ին Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը երկու ամսով երկարաձգել է պարետային ժամի գործողության ժամկետը:
Ի պատասխան՝ «Մահմեդական եղբայրներ»-ի ղեկավարության նդամ, ազատության մեջ գտնվող Իսամ ալ-Արյանը քաթարական Al-Jazeera հեռուստաալիքի եթերում կոչ է արել իրենց կողմնակիցներին «համատեղ փողոցային ելույթներ եւ իշխանություններին անհնազանդության արշավ սկսել»:





























