ՆԱՏՕ-ն ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորում է ցանկանում: Այս մասին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը՝ պատասխանելով Trend գործակալության գրավոր հարցին:

«Հակամարտության կարգավորումը շատ կարեւոր է, սակայն այն հնարավոր է միայն քաղաքական ճանապարհով: Ուստի ՆԱՏՕ-ն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»,-ասել է նա:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՆԱՏՕ-ի դերին, Ափաթուրայը նշել է, որ քանի դեռ հակամարտության կողմերը համաձայնության չեն եկել հիմնարար սկզբունքների շուրջ, այդ գործընթացում որեւէ կազմակերպության կամ երկրի դերի մասին մտածելը վաղ է:

«Պարզ է, որ «սառեցված հակամարտություն» եզրն իրականում այնքան էլ լավ չի արտահայտում իրականությունը: Երկու կողմերն էլ հաճախ հաղորդում են հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Կան ծանր կորուստներ զինվորականների ու քաղաքացիական անձանց շրջանում»,-ասել է նա: