Իրաքի Բաակուբա քաղաքի մոտ գտնվողն Ում ալ-Ադհամ գյուղում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին հզոր պայթյուն է որոտացել, որի հետեւանքով զոհվել է 30, վիրավորվել՝ 42 մարդ:

Ականապատված մեքենան պայթել է, երբ սուննիները հավաքվել են մզկիթից մոտ՝ ուրբաթօրյա աղոթքից, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեռեւս որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը:

Վերջին անգամ Բաակուբա քաղաքում ահաբեկչություն տեղի էր ունեցել երկու օր առաջ, երբ միանգամից երեք ռումբեր էին պայթել քաղաքի տարբեր վայրերում: Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել էր 14, վիրավորվել մոտ 50 մարդ: