«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հոկտեմբերին անցկացնելու է իր հերթական համագումարը, որի օրակարգում մի շարք կառուցվածքային, ծրագրային եւ բովանդակային փոփոխություններ են ներառված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Այս պահին դրա վրա աշխատում է մի քանի հոգուց բաղկացած աշխատանքային խումբը, որը պարբերաբար հանդիպումներ է ունենում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Իսկ համագումարի անցկացման ժամկետի եւ օրակարգի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն առաջիկայում անպայման կտրամադրվի»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Հարցին, թե քաղխորհրդի կազմի փոփոխություն սպասվո՞ւմ է, թե՝ ոչ, նա պատասխանեց. «Ես ասացի, որ աշխատանքային խումբը դեռ աշխատում է եւ այդ մասին տեղեկատվություն լրատվամիջոցներին առաջիկայում կտրամադրվի»:





























