«168 ժամ» թերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ.

Նախագահ Սերժ Սարգսյանի՝ մոսկովյան այցի ժամանակ հնչեցրած հայտարարությունը տարաբնույթ գնահատականների արժանացավ եվրոպական գործիչների կողմից։ Դուք ինչպե՞ս կգնահատեք Եվրոպայի արձագանքը։

Ես Եվրոպայի արձագանքը համարում եմ բնական եւ սպասված։ Ես կուզենայի, որ Եվրոպան Ասոցացման համաձայնագրի համար Հայաստանի առջեւ դուռը չշրխկացնի, վիրավորական կեցվածք չընդունի։ Ասոցացման համաձայնագիրը այն մասով, որով հնարավոր է, ճիշտ կլինի, որ ստորագրվի։ Սա անհրաժեշտ է եւ մեր պետությանը, եւ, կարծում եմ, Եվրոպային։

Կարծիքներ կան, որ Հայաստանն ամեն դեպքում որոշումը կայացրել է ՌԴ ճնշման տակ։

Ամեն դեպքում ես կարող եմ ասել մի բան. ՀՀ-ն ինքն է առաջարկել մտնել Մաքսային միություն։ Առաջարկը ՀՀ նախագահի կողմից է եղել։

Հուշումներ չե՞ն արվել։

Հնարավորէ՝ այդ որոշումն ընդունելու համար բազմաթիվ այլ գործոններ լինեին, որոնք կարող էին վճռորոշ դեր ունենալ նման որոշման կայացման համար...»,- մեջբերում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):