Անկարայի թաղամասերից մեկում՝ Մամաքում, որտեղ հիմնականում ալավիներ են բնակվում, արդեն վեցերորդ օրն է չեն դադարում ոստիկանության հետ բախումները։ Անկարգությունների պատճառ է դարձել նույն տարածքում սուննիական մզկիթի եւ ալավիական տան (ջեմեւի) կառուցումը։
Ալավիները սեպտեմբերի 13-ի երեկոյան սկսել էին հավաքվել եւ բարիկադներով փակել ճանապարհները, որոնք տանում էին դեպի շինհրապարակ։ Ոստիկանությունը մարդկանց զգուշացրել է, որ դա անօրինական է եւ առաջարկել հեռանալ։ Սակայն ամբոխը ուշադրություն չի դարձրել, ինչից հետո ոստիկանությունն արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է գործի դրել։
Ցուցարարների խոսքով՝ իրենց համար անհասկանալի է՝ ինչու են իշխանությունները սունիական մզկիթ կառուցում ջեմեվիի կողքին՝ մի վայրում, որտեղ հիմնականում ալավիներ են։ Նրանք ընդգծում են, որ ոչինչ չունեն սուննիների դեմ, սակայն չեն ցանկանում ընդգծել դավանանքի տարբերությունը։ Ըստ նրանց՝ նույն տարածքում ջեմեւիի եւ մզկիթի կառուցումը ասիմիլյատիվ բնույթ է կրում։





























